Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց դերասանի հարևանը` Օնիկ Հակոբյանը: Այն անձը, ով, ըստ նախաքննության, նախքան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարը, խոսել է նրա հետ: Նա խնդրեց դատարանին ընդունել իր` նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, սակայն, այնուամենայնիվ, պատասխանեց կողմերի հարցերին:
Վկան նշեց, որ ճանաչում է Վարդան Պետրոսյանին որպես շատ նորմալ անձնավորության: Պատմեց, որ վթարի օրը տեսել է Վարդանին, նրա հետ մասնակցել է նկարահանման` ճաշկերույթի տեսարանին, սակայն այլ մանրամասներ չի հիշում: «Ինչո՞ւ, հիշողության հետ կապված խնդիրնե՞ր ունեք: Ձեր հարևանն ամեն օր ավարիա՞ ա տալիս»,- հետաքրքրվեց մեղադրող դատախազը: «Երեք օրը մեկ»,- տեղից ակնարկեց ամբաստանյալը, ինչի համար նախազգուշացում ստացավ դատավոր Վաղինակ Մկրտչյանից:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի այն հարցին, թե սեղանին օղի դրված եղե՞լ է, Հակոբյանը պատասխանեց, որ օղու շիշ եղել է, որի մեջ ջուր է լցված եղել: Նա նշեց, որ ինքն այդ ջրից խմել է, սակայն չի հիշում` Վարդանը խմել է, թե` ոչ:
Դատախազի միջնորդությամբ` դատավորը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը: Հակոբյանն իր նախաքննական ցուցմունքում գրել էր, որ դեպքի օրը եղել է Վարդանենց տանը, որտեղ գտնվում էին նաև նրա դուստրը, քույրը և հյուր եկած նկարահանողները: Վկան նշել էր, որ մասնակցել է ճաշկերույթին, սակայն սեղանին օղի դրված չի եղել: Այնուհետև վկան հայտնել էր, որ մութն ընկնելուց հետո զանգահարել է Վարդան Պետրոսյանին և հետաքրքրվել` արդյո՞ք տանն է, սակայն նա պատասխանել է, որ ճանապարհին է ` Եղվարդից գալիս է Երևան, իսկ հետո, երբ կրկին է զանգահարել, նրա հեռախոսահամարն «անհասանելի» է եղել: Այնուհետև իրեն զանգահարել է եղբայրը և հայտնել, որ Վարդան Պետրոսյանը վթարի է ենթարկվել:
Այս պահին դատարանում ցուցմունք է տալիս վկա` Եղվարդի հրշեջ-փրկարարներից Տիգրան Պետրոսյանը: