կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-04 15:24
Քաղաքական

Ի դեմս Գագիկ Ծառուկյանի` չինացի ժողովուրդն ունի լավ բարեկամ ու վստահելի գործընկեր. հաղորդագրություն

Ի դեմս Գագիկ Ծառուկյանի` չինացի ժողովուրդն ունի լավ բարեկամ ու վստահելի գործընկեր. հաղորդագրություն

Արդեն տեղեկացրել ենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում է: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հաղորդագություն է տարածել, որում մասնավորապես ասված է, որ Ծառուկյանը «բազմաթիվ հանդիպումներ է անցկացնել Չինաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև երկրի տարբեր ոլորտներ ներկայացնող խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ»:

 

Պարզվում է՝ մայրաքաղաք Պեկինում Գագիկ Ծառուկյանին ընդունել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի միջազգային բաժնի պատասխանատու Չժոու Լին, ով, ըստ հաղորդագրության, նշել է, որ «չնայած երիտասարդ տարիքին՝ ԲՀԿ-ին հաջողվել է գործունեության 10 տարվա ընթացքում մեծ առաջընթաց ապրել և չափազանց կարևոր դերակատարում ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում»:

 

«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գագիկ Ծառուկյանն իր հերթին նշել է, որ Չինաստան այցելելու առաջնահերթ նպատակներից մեկը երկու երկրների միջև առկա քաղաքական, տնտեսական կապերը որակական նոր մակարդակի հասցնելու ցանկությունն է: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ պատրաստակամ է կապող օղակ հանդիսանալ չինացի և հայ-գործարարների միջև՝ համատեղ ծրագրեր իրականացնելու, երկրի տնտեսության զարգացմանը նպաստող նախաձեռնությունների կենսագործման համար:

 

Օրվա երկրորդ կեսին Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի կազմակերպական բաժնի ղեկավար Չժաո Լեցզին: Կարևորելով երկու կուսակցությունների միջև բարձր մակարդակի հարաբերությունները՝Չինաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչը նշել է, որ, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, չինացի ժողովուրդն ունի լավ բարեկամ ու վստահելի գործընկեր, ով մեծ ներդրում ունի հայ-չինական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Գագիկ Ծառուկյանն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական համագործակցության լայն դաշտ և ժամանակն է նոր թափ հաղորդել տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:

 

Այսօր օրվա երկրորդ կեսին պատվիրակությունը մեկնելու է Շանհայ, որտեղ շարունակվելու են հանդիպումները»,- ասված է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակի տարածած հաղորդագրության մեջ: