Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խորհրդարանում «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ մեկնարկած` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին լսումների ժամանակ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, պատասխանելով` «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի ելույթին, նշեց, որ չափից ավելի ենք տուրք տալիս օտարերկրյա ներդրումների ինդիկատորին: «Ինչո՞ւ ենք մոռանում, որ մենք պետք է անենք ներքին ներդրումներ»,- ասաց նա:
Ըստ տնտեսագետի` ներդրումները չէին կարող չնվազել, որովհետև ինքներս չենք աշխատում այդ ուղղությամբ: «Ո՞վ ասաց, որ ԵՄ-ում խնդիր չկա, և որևէ միություն կայացել է: Եղել է ժամանակ՝ ՀՀ-ից կեսից ավելին արտահանման է գնացել Եվրամիություն, շատ էինք ուրախանում: Ես ասում էի՝ մի քիչ զուսպ վերաբերվեք: Դա կախվածություն էր առաջացնում: Ես ուրախ եմ, որ մենք ունենք «և, և»-ի հնարավորությունը»,- ասաց նա:
Մանասերյանի խոսքով` Առևտրի համաշխարհային կազմակերպությունը պարտադրում է ընդունել անդամ երկրներին նույն խաղի կանոնները, հակառակ դեպքում` պետք է դուրս գան: «Պատկերացնենք, որ «Ելք»-ի առաջարկն ընդունվում է, դուրս ենք գալիս, ի՞նչ հարցեր են լուծվում, որտե՞ղ ենք հայտնվում: Մի քանի օր առաջ Լավրովն իզուր չասաց, որ ողջունում են Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Չկասկածեք, որ եթե Հայաստանը դուրս եկավ, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ: Մենք ուզո՞ւմ ենք մեր դեմ տրամադրել նոր թշնամիների: Բացի այդ` չի կարելի ասել, որ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում, Հայաստանում էլ պիտի լինի: Մեզ հուշում էին տնտեսական անկում 2015-ին, բայց չեղավ»,- հայտարարեց նա:
Ըստ տնտեսագետի՝ պետք է աշխատել, որպեսզի այս կամ այն միությունում որևէ օգուտ ունենանք: