Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պայքարի առաջնագծում միշտ էլ զգացվել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը, որը Ստեփանակերտում մասնակցում է ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի խորհրդաժողովին:
«Այստեղ՝ դահլիճում, ներկա անձանց հետ մենք նաև տարբեր մայրաքաղաքներում ենք հանդիպել՝ և՛ Վաշինգտոնում, և՛ եվրոպական տարբեր մայրաքաղաքներում, և՛ տարբեր պատվիրակությունների հետ դուք եղել եք Արցախում, վստահ եմ՝ ամեն անգամ հպարտության զգացումը միշտ եղել է ձեզ հետ, որովհետև մենք միասին կարողացել ենք ստեղծել հայկական երկրորդ հանրապետությունը: Եվ այն իրավիճակում, որի մեջ մենք գտնվում ենք այսօր՝ հաշվի առնելով 2020 թ. աղետաբեր պատերազմը, վստահ եմ, որ բոլորիս մտքում էլ այդ վերլուծությունը կատարվում է, ինքս ինձ համար այդ վերլուծությունը կատարել եմ հետևյալ կերպ, և մենք հաճախ մի քանի քաղաքական ուժերով Արցախում փորձում ենք դրա շուրջ խորհրդատվություններ անցկացնել, մեր մտքերը ժողովել, երբեմն նաև Հայաստանի մեր գործընկերների հետ, ովքեր որ շահագրգռված են»,-ասաց Աշոտ Ղուլյանը:
Նա ասաց, որ համազգային այն ուժը, որ ունենք ի դեմս Հայ դատի հանձնախմբերի, պետք է կրկնապատկի գործունեությունը։
Նշենք, որ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների անդամները Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում մասնակցում են 5-օրյա խորհրդաժողովի։ Հայ դատն աշխարհով մեկ առաջ տանող գործիչները խորհրդաժողովի 3 հանգրվաններում խիստ հագեցած օրակարգով զեկույցներով հանդես եկան, ներկայացրին ստեղծված մարտահրավերներին դիմակայելու իրենց առաջարկները, հանդիպեցին պետական առանցքային պաշտոնյաների հետ՝ առաջին ձեռքից տեղեկանալու խնդիրներին և հստակեցնելու իրենց անելիքը։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․