կարևոր
3622 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-09 13:46
Հասարակություն

ՀՀ–ն դառնալու է հուսալի գործընկեր. Սրբազանը երկլեզու ուղերձ է հղել միջազգային հանրությանը

ՀՀ–ն դառնալու է հուսալի գործընկեր. Սրբազանը երկլեզու ուղերձ է հղել միջազգային հանրությանը

«Տավուշ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անգլերեն և ռուսերեն լեզուներով դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով ադեկվատ արձագանք տալ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։

«Մենք պահանջում ենք իշխանափոխություն` քանի որ ներկա իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը` չկատարելով իր նախընտրական խոստումներն ու կառավարության ծրագիրը»,– ասել է նա։

Սրբազանըվստահեցրել է, որ Հայաստանը շուտով դառնալու է հուսալի և կանխատեսելի գործընկեր, և ոչ մի գործընկեր այլևս անհանգստանալու կարիք չի ունենալու։

«Անկախ տարածվող մանիպուլյացիայի ու ստի` մենք շատ լավ ենք հասկանում խաղաղության գինն ու արժեքը ու շարունակելու ենք պայքարել հանուն խաղաղության` իրական, կայուն ու երկարատև»,– ասել է Բագրատ սրբազանը։

Նա հիշեցրել է, որ Կիրանցում ու Ոսկերպարում սկիզբ առած շարժումը ձևավորվել է ՀՀ ներկա իշխանության հերթական չարդարացված ու միակողմանի զիջման արդյունքում, որը հարցականի տակ է դնում ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։

Տեսանյութերը՝ Yerkir.am-ի տելեգրամ ալիքում. ՌՈՒՍԵՐՆ, ԱՆԳԼԵՐԵՆ