կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-02 18:20
Հասարակություն

Հայ և ռուս աշխատանքային միգրանտների համար կանոնները խմբագրվում են

Հայ և ռուս աշխատանքային միգրանտների համար կանոնները խմբագրվում են

Կառավարությունը վաղվա նիստում համաձայնություն կտա «1994 թվականի հուլիսի 19-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին»  համաձայնագրում փոփոխություններ կատարելու առաջարկությանը:

 

Նախատեսվում է 1994 թվականի հուլիսի 19-ի համաձայնագրի մեջ կատարել որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, պետք է նախկին համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին պարբերությունը շարադրվի հետևյալ խմբագրությամբ. «Աշխատողի մուտքը, գտնվելը և աշխատանքային գործունեությունը աշխատանքի տեղավորման պետության տարածքում կարգավորվում է այդ պետության օրենսդրությամբ։ Աշխատողն իրավունք ունի աշխատանքային գործունեություն իրականացնել առանց աշխատանքային գործունեություն իրականացնելու թուլտվության»:

 

Նույն հոդվածի 2-րդ պարբերությունն էլ կշարադրվի հետևյալ խմբագրությամբ. «Աշխատողի աշխատանքային գործունեությունը ձևակերպվում է աշխատանքի տեղավորման պետության աշխատանքային օրենսդրության համաձայն գործատուի հետ կնքված աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրով։ Գործատուն (պատվիրատուն) իրազեկում է լիազորված մարմիններին կնքված աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրերի  մասին։ Կնքված աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիրը հիմք է աշխատանքի տեղավորման պետության տարածքում աշխատողի և նրա ընտանիքի անդամների ժամանակավոր գտնվելու ժամկետը երկարաձգելու համար` աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետով` առանց աշխատանքի տեղավորման պետության սահմաններից դուրս գալու, բայց ոչ ավել քան մեկ տարի, որը հաշվարկվում է աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելու օրվանից»:

 

Այս փոփոխությունները կատարելու մասին արձանագրությունը սկսելու է ժամանակավորապես կիրարկվել այն ստորագրելու օրվանից 30 օրը լրանալուց հետո և պետք է ուժի մեջ մտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալուց հետո: