|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև միգրացիայի ոլորտում փոխգործակցության հարցեր: Մասնավորապես, անդրադարձ եղավ ՀՀ և ՌԴ համապատասխան օրենսդրության ներդաշնակեցման, Մաքսային միության տարածքում սահմանված մոտեցումներն ու կանոնները երկկողմ հարաբերություններում կիրառելու խնդիրներին:
Երկուստեք աշխատանքներ են կատարվում համապատասխան համաձայնագրերի մշակման ուղղությամբ, որոնց ընդունումը կնպաստի Ռուսաստանում հայաստանցի աշխատանքային միգրանտների կացության, աշխատանքային գործունեության ընթացակարգերի դյուրացմանը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կողմերը սեղմ ժամկետներում կմշակեն համաձայնագրերի նախագծերն ու ներպետական ընթացակարգերով կներկայացնեն վավերացման: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: