| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Լրջորեն սպասել, որ ՌԴ-ում գտնվող մեր միգրանտների վիճակը կբարելավվի, անիմաստ է: Այս կարծիքին է ժողովրդագիր, փորձագետ Ռուբեն Եգանյանը: «Գուցե մեր միգրանտների վիճակը, համեմատած ԵՏՄ-ին չանդամագրված այլ երկրների միգրանտների հետ, մի փոքր լավ լինի, սակայն էական փոփոխություն չի լինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Եգանյանը հորդորեց ՌԴ մեկնողներին՝ սպասել, քանի որ ներկայումս ՌԴ-ում տնտեսական խնդիրների և արտարժույթի տատանման պատճառով աշխատատեղերը քչացել են: Նրա խոսքով՝ բազմաթիվ քաղաքացիներ են դիմում ՀՀ միգրացիոն ծառայություն՝ նրա միջոցով ՌԴ միգրացիոն ծառայություն դիմելու և ՌԴ մեկնելու արգելանքը հանելու խնդրանքով: Սակայն, փորձագետի կարծիքով, լավ կլիներ ՌԴ-ն համաներում հայտարարեր և հայ միգրանտների արգելանքը հաներ:
Եգանյանը նշեց, որ չկա հստակ վիճակագրություն, թե ներկայումս քանի միգրանտ կա ՌԴ-ում և քանիսի մուտքն է արգելված ՌԴ: Ըստ նրա՝ դա պայմանավորված է նրանով, որ շատ քաղաքացիներ միգրացիայի ակտերի գրանցման գրասենյակ չեն դիմում:
Փորձագետը տեղեկացրեց, որ շուտով հանրապետությունում միգրացիայի վերաբերյալ հետազոտություն է անցկացվելու՝ պարզելու համար զգաբնակչության միգրացիոն տեղաշարժերը, պատճառները և այլն: