կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-17 13:39
Աշխարհ

Ռուսաստանում ավելացել է աշխատանքային միգրանտների շրջանում արձանագրված խախտումների թիվը

Ռուսաստանում ավելացել է աշխատանքային միգրանտների շրջանում արձանագրված խախտումների թիվը

Ռուսաստանի ՆԳՆ-ն, ստուգման միջոցառումների կրճատման ֆոնին, այս տարվա երկու ամսում ավելի շատ խախտումներ է բացահայտել օտարերկրյա քաղաքացիների եւ աշխատանքային միգրանտների շրջանում, քան նախորդ տարի: Մասնավորապես, ավելի քան 114 տոկոսով ավելացել են երկիր մուտք գործելու եւ բնակության ռեժիմի կանոնների խախտումները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից՝ պատասխանելով գործակալության համապատասխան հարցմանը:

«Չնայած ինտենսիվ ստուգողական միջոցառումների կրճատմանը՝ վարչական գործողությունների մասին տեղեկությունները, որոնք ստացվել են ՌԴ ՆԳՆ մարզային մարմիններից, վկայում են դրանց արդյունավետության բարձրացման մասին ՌԴ-ում անօրինական աշխատանքային գործունեություն ծավալող միգրանտների բացահայտման հարցում»,- ասել է գործակալության զրուցակիցը:  

Այսպես, ՆԳՆ տվյալներով՝ 2022 թ. հունվար-փետրվար ամիսներին օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ 55 700 վարչական արձանագրություն է կազմվել՝ ՌԴ մուտք գործելու կանոնների եւ բնակության ռեժիմի խախտման համար: Այդ ցուցանիշը 114.2 տոկոսով ավելին է, քան մեկ տարի առաջ գրանցված տվյալը (26 000): Բացի այդ, օտարերկրյա քաղաքացիների շրջանում գրեթե 22 եւ 88 տոկոսով ավելացել են անօրինական աշխատանքային գործունեություն եւ առանձին տեսակի աշխատանքներ ծավալելու սահմանափակումների խախտումները: Եթե անցյալ տարվա երկու ամսվա տվյալները կազմել են 5500 եւ 692, ապա 2022թ. հունվար-փետրվարին՝ 6700 եւ 1300՝ համապատասխանաբար: