Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երկու երեխայի հայր` 33-ամյա Ա.Պ-ն ամբաստանյալի աթոռին է 26-ամյա աղջկա բռնաբարելու համար: Համաձայն մեղադրականի` այս տարվա հունվարին նա աղջկա հետ հանդիպել է երևանյան «Նյու Յորք» բարում, որի առանձնասենյակներից մեկում էլ, աղջկա կամքին հակառակ, սեռական ակտ է եղել:
Գործն արդեն դատարանում է և քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ: Այսօրվա դատական նիստում նախ ճշտվեց մեղադրյալի ինքնությունը: Նա նշեց, որ խնամքին կինն ու երկու երեխաներն են (փոքրը` երկու ամսական), ծնողները, նրանցից մեկը թոշակառու է:
Դատարանի այն հարցին, թե արդյո՞ք հասկանալի է իրեն ներկայացված մեղադրանքի էությունը, և արդյո՞ք իրեն մեղավոր ճանաչում է, ամբաստանյալը պատասխանեց, որ իրազեկված է, սակայն իրեն մեղավոր չի ճանաչում:
Դատաքննությունը սկսվելուն պես տուժող աղջիկը միջնորդեց, որ դատավարությունն ընթանա դռնփակ: Միջնորդության դեմ չառարկեցին դատավարության կողմերը: Դատարանը հայտարարեց ընդմիջում, որից հետո հայտնեց, որ բավարարում է միջնորդությունը: Ամբողջ դատավարությունն անցնելու է դռնփակ:
Նշենք, որ Ա.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138 հոդվածի առաջին մասով` բռնաբարություն՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ: Այս հոդվածը պատիժ է նախատեսում 3-6 տարվա ազատազրկումը: Ամբաստանյալի հանդեպ, որպես խափանման միջոց, կիրառվել է ստորագրությունը չհեռանալու մասին: