Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
25-ամյա Արթուրը (անունը փոխված է) մեղադրվում է 12-ամյա տղայի հանդեպ անառակաբարո գործողությունների փորձ կատարելու մեջ:
Համաձայն մեղադրականի` Արթուրն իր համակարգչից 2013 թվականի հոկտեմբերի 28-ին odnoklassniki.ru սոցիալական կայքում իր ստեղծած երկու անհատական էջերի միջոցով ուսումնասիրել է նույն սոցիալական ցանցում գտնվող 12-ամյա տղայի անհատական էջը` անչափահասի նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ:
Այնուհետև առաջարկել է համացանցով ընկերանալ, ապա` ֆուտբոլային թեմայով լուսանկարներ պատրաստելու պատրվակով Skype հաղորդակցման համակարգի միջոցով տղային լուսանկարահանել է կիսամերկ վիճակում: Իսկ հաջորդ օրը, զանգահարելով անչափահասի բջջային հեռախոսահամարին, առաջարկել է հանդիպել: Երեխան այդ մասին տեղյակ է պահել իր մորը:
Արթուրի հանդեպ, որպես խափանման միջոց, կիրառվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Այսօր դատարան էր ներկայացնել ամբաստանյալը, սակայն նիստն առանց սկսվելու հետաձգվեց: Դատական կարգադրիչը հայտնեց, որ դատախազի չներկայանալու պատճառով նիստը չի լինելու:
Արթուրին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով` ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողությունների փորձ՝ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ, և 263-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը: