Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բռնաբարության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ 20-ամյա աղջիկը, տեղեկանալով ընկերոջ անհավատարմության մասին, վերջինիս պատժելու նպատակով, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ընկերոջը մեղադրել է ծանր հանցագործության մեջ։
Մասնավորապես՝ 2015 թվականի հունվարի 7-ին հաղորդում է տվել այն մասին, որ ընկերը 2014թ. Հոկտեմբերին իր սուրճի բաժակի մեջ դեղահաբ է գցել, որի ազդեցությունից ինքը հասել է անօգնական վիճակի, ինչից էլ օգտվելով իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա 20-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: