|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իսպանիայում հուլիսի 24-ի երեկոյան վթարված գնացքի մեքենավարը վթարից րոպեներ առաջ զրուցել է ծառայողական հեռախոսով. հայտնում է Лента.ру-ն` վկայակոչելով El Mundo-ն:
Մեքենավարի զրուցակիցն է եղել Renfe երկաթուղային ընկերության դիսպետչերը: Նա մեքենավարին Ֆերոլ հասնելու ցուցումներ է տվել, քանի որ վերջինս լավ ծանոթ չի եղել երթուղուն:
Հիշեցնենք, որ գնացքը վթարվել էր հուլիսի 24-ի երեկոյան` Գալիսիա նահանգում: Վթարի արդյունքում զոհվել է 79, վիրավորվել` 130 մարդ: Մեքենավար Գարսոն Ամոն ձերբակալվել է, այնուհետեւ գրավի դիմաց ազատ արձակվել: Վթարի պատճառների պաշտոնական վարկածը դեռ չկա, սակայն ենթադրվում է, որ այն տեղի է ունեցել արագության գերազանցման հետևանքով: