կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-24 16:38
Արցախ

Բակո Սահակյանը մտահոգված է Մարտակերտում գյուղատնտեսության զարգացմամբ

Բակո Սահակյանը մտահոգված է Մարտակերտում գյուղատնտեսության զարգացմամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին այցելել է քաղաք Մարտակերտ, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացման խնդիրներին:

 


Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ մեր հանրապետությունում Մարտակերտի շրջանը գյուղատնտեսության զարգացման համար ունի առավել բարենպաստ պայմաններ: Այստեղ առկա է հսկայական հողային եւ ջրային ներուժ, շրջանում բուռն տեմպերով զարգանում է հանքարդյունաբերությունը, որը հանդիսանալով բավականին աշխատատար ոլորտ, ստեղծում է գյուղատնտեսական ապրանքների սպառման լավ հնարավորություններ: Ըստ երկրի ղեկավարի, սա ինքնին մեծ խթան է բնագավառի զարգացման համար: 

 


Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ այս ամենը պատշաճ կերպով օգտագործելու համար անհրաժեշտ է համակարգված եւ քրտնաջան աշխատանք` հավելելով, որ հանրապետության իշխանությունները կշարունակեն ուշադրության կենտրոնում պահել շրջանի զարգացման խնդիրները:



Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների ճիշտ կազմակերպման ուղղությամբ:


Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ստորաբաժանումների եւ համայնքների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: