կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-24 21:21
Արցախ

Հովիկ Աբրահամյանը խոստանում է վերականգնել թեթև արդյունաբերությունը Արցախում

Հովիկ Աբրահամյանը խոստանում է վերականգնել թեթև արդյունաբերությունը Արցախում

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում գործող մի շարք ձեռնարկություններ: Նա ԼՂՀ վարչապետի, փոխվարչապետի և ՀՀ ու ԼՂՀ կառավարության անդամների ուղեկցությամբ շրջայց է կատարել «Մետաքս» և «Արցախ ֆրուտ» գործարանների արտադրամասերում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, զրուցել աշխատակիցների հետ:

 

«Մետաքս» կոմբինատը պետական ներդրումներով գործող թեթև արդյունաբերական ՍՊԸ-ների միավորում է, որում ներգրավված են ոլորտի մի շարք կազմակերպություններ, իսկ «Արցախ ֆրուտը» մասնագիտացած է մրգերի և բանջարեղենի պահածոների արտադրության մեջ: Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ՀՀ և ԼՂՀ կառավարությունների համագործակցությունը:

 

«Փփորձենք վերականգնել թեթև արդյունաբերության ոլորտը Արցախում և Հայաստանում: Պետք է գնալ արտոնությունների տրամադրման ճանապարհով, որպեսզի մարդկանց հնարավորություն ընձեռվի ներդրումներ անել Արցախում՝ հաշվի առնելով նաև ռիսկը: Արդեն 300 աշխատատեղ կա, և ԼՂՀ վարչապետը նշեց, որ աշխատատեղերի թիվը հասնելու է 700-ի: Նման քայլերը պետք է շարունակական բնույթ կրեն»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

 

Նա խոստացել է, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարությունը կաջակցի Արցախի տնտեսության զարգացմանը: