|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Անցյալ տարվա օգոստոսի 15-ից սկսած` Ռուսաստանը երաշտի պատճառով դադարեցրել է ցորենի, ինչպես նաեւ գարու, եգիպտացորենի եւ ալյուրի արտահանումն այլ երկրներ: Բանն այն է, որ երաշտի պատճառով հացահատիկի պաշարները 1/3-ով պակաս են եղել:
Սկզբում արտահանումը դադարեցված է եղել մինչեւ 2010 թվականի վերջը, այնուհետեւ երկարաձգվել է մինչեւ 2011-ի կեսերը` ցանկից դուրս է բերվել միայն ալյուրը: Ներկայումս քննարկվում է արտահանման ժամկետներն ավելի հետաձգելու հարցը:
«Ցանկանում եմ հավատացնել, որ մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի հետագա տարիներին հացահատիկի շուկայում իրավիճակը շտկվի: մենք վերականգնենք մեր` վստահելի գործընկերոջ վարկանիշը»,- Gazeta.ru-ի հաղորդմամբ` այսօր Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: