|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիան կշարունակի վստահորեն շարժվել դեպի լիովին անկախ պաշտպանական արդյունաբերություն ներքին համակարգերի և տեխնոլոգիաների նախագծման, զարգացման ու արտադրության մեջ վճռական քայլերի միջոցով: Այս մասին ասվում է Անկարայում անցկացված՝ երկրի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստի մասին՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի զինված ուժերը նոր սպառազինական համակարգերով զինելու խնդիրները:
«Դրա շրջանակներում տարբեր ծրագրեր են հստակեցվել կապի և տեղեկատվական համակարգերի, զինամթերքի և հրթիռների, տարբեր հարթակների, արդիականացման և նոր տեխնոլոգիաների համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Հանդիպման մասնակիցները նշել են նաև, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը «ենթարկվում է և՛ բացահայտ, և՛ ենթադրյալ էմբարգոյի»: