| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 15:15-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ քաղաքացի Սիմոն Դ.-ն վիճաբանում է ընտանիքի անդամների հետ: Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցներին տեսնելով, Սիմոն Դ.-ն չի կատարել նրանց օրինական պահանջները և բռնություն է կիրառել ոստիկանության ծառայողների նկատմամբ:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության հիշյալ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար Սիմոն Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Սիմոն Դ.-ն էլ, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ օրը տան անդամների հետ վիճաբանելու կապակցությամբ քրոջ՝ Ա. Ս.-ի ահազանգի հիման վրա իրենց տուն այցելած ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Բյուրեղավանի բաժնի ծառայողները բռնություն են կիրառել իր նկատմամբ, ինչի հետևանքով ուշագնաց է եղել:
Սիմոն Դ.-ի հաղորդման հիման վրա՝ բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: