կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-22 16:56
Սպորտ

Ծանրամարտ. Կազանում խաղարկվեցին առաջին մեդալները

Ծանրամարտ. Կազանում խաղարկվեցին առաջին մեդալները

Կազանում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը,  որին  49 երկրի 264 մարզիկ (115 ծանորդուհի, 149  ծանրորդ) է մասնակցում: Ինչպես արդեն հայտնել ենք պատասխանտու այս ստուգատեսում Հայաստանը ներկայացնում են 69 կգ քաշային,  գյումրեցի Ժորժ Եղիկյանը, իսկ 105 կգ քաշային կարգում՝ նրա համաքաղաքացի Մկրտիչ Մկրտչյանը, ովքեր հանդես են գալու  ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանի ղեկավարությամբ : Հունիսի 19-ին մրցավայր մեկնած Հայաստանի պատվիրակության կազմում է նաև ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանը: Ինչպես տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, երեկ՝ մրցաշարի առաջին օրը  խաղարկվեցին մեդալների առաջին հավաքածուները: Ըստ քաշային կարգերի մրցանակակիրներ  դարձան. աղջիկներ, 48կգ՝ 1.Վահյունի Սրի Ագուստիանի , Ինդոնեզիա ՝ 186 կգ (81 +105), 2.Չենգջի Վեյ Չինաստան՝ 183 կգ  (83+ 100), 3.Մահմուդ Սալեյ Հեբա Ահմեդ, Եգիպտոս՝ 164կգ ( 73 +91): Երիտասարդներ, 56 կգ ՝ 1.Թուան Կիմ Թհաչ ,Վիետնամ ՝ 293 կգ (133+160), 2.Սիմպհեդ Կրուաիտհոն (55,68կգ) , Թայլանդ ՝ 255կգ  (111+ 144), 3. Միրչո Սկարանտինո ( 55,89կգ),Իտալիա ՝ 255կգ (112+ 143): Այսօր ստուգատեսի 2-րդ օրը մեդալներ կխաղարկվեն աղջիկների՝ 53կգ , երիտասարդների՝62 կգ քաշային կարգերում: