|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
FILA-ն (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա) կոչ է անում չվերադարձնել օլիմպիական ոսկե մեդալները:
«Մենք գնահատում ենք ձեր համառությունը և հասկանում ենք ձեր հուսահատության չափը, բայց ոսկե մեդալները վերադարձնելը հակաարդյունավետ մեթոդ է: Կոչ ենք անում ձեզ` պահպանել մեդալները, քանի որ դուք դրանք վաստակել եք մեծ դժվարությամբ», - հայտարարված է FILA-ի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ ՄՕԿ-ի կենտկոմի որոշումը բողոքարկելու համար Սիդնեյի օլիմպիական խաղերի չեմպիոն, դաղստանցի ազատ ոճային ըմբշամարտիկ Սահիդ Մուրթազալիևը վերադարձրել էր օլիմպիական իր ոսկե մեդալը: Այդպես էր վարվել նաև լեգենդար բուլղարացի ըմբշամարտիկ Վալենտին Յորդանովը: