կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-06 15:44
Սպորտ

Ցանկանում եմ, որ մեր տղաներից երբեք չխլեն իրենց նվաճած մեդալները. Միհրան Հարությունյան

 Ցանկանում եմ, որ մեր տղաներից երբեք չխլեն իրենց նվաճած մեդալները. Միհրան Հարությունյան

Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց իր եզրափակիչ գոտեմարտի մասին:

«Շնորհակալ եմ ամբողջ ազգին աջակցության համար։ Իմ ու Արթուրի համար հեշտ ճանապարհ չի եղել` մինչ օլիմպիական խաղերը։ Հույս ունեմ, որ  քայլեր կձեռնարկվեն մեդալի վերադարձման համար, բայց եթե նույնիսկ չհաջողվի վերադարձնել ոսկե մեդալը, ցանկանում եմ, որ այսուհետ ոչ միայն իմ, այլև մեր մյուս տղաներից երբեք չխլեն իրենց նվաճած մեդալները։  Ցանկանում եմ, որ այսուհետ մեզ չխանգարեն նվաճել այն մեդալները, որոնք մենք նվաճում ենք արդար պայքարում»,- ասաց ըմբիշը։