Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստից առաջ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Yerkir.am-ին ասաց, որ լրացուցիչ կներկայացնեն, թե ինչու կառավարությունը որոշեց անակնկալ կերպով ու արտակարգ ռեժիմով ԱԺ-ին ներկայացնել կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նոր, այսպես ասած` փոփոխված օրինագիծը, եւ այդ ժամանակ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ «Դեմ եմ» նախաձեռնության ու քառյակի ներկայացուցիչները դժգոհություններ ունեն կառավարության նոր նախաձեռնությունից եւս ու պատրաստ են բողոքի ակցիաների նոր շարք սկսել, Արտեմ Ասատրյանն արձագանքեց. «Ես ինչքան հասկանում եմ` ինչ էլ ներկայացվի, իրենք դեմ են լինելու»:
Դիտարկմանն էլ, թե նրանք փաստարկում են իրենց դժգոհություններն ու մասնավորապես նշում, որ, ըստ էության, ոչինչ չի փոխվել, այլ փոխվել են միայն ձեւակերպումները, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Իսկ դուք նայե՞լ եք նոր նախաձեռնությունը: Եթե նայեք, կտեսնեք, որ այդպես չէ, և, իհարկե, էական փոփոխություններ կան»: