|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին ՀՀ օրենքի նախագծի մասին հարցը:
Որոշումն ընդունվեց առանց առարկությունների, ինչը նշանակում է, որ այն սահմանված կարգով պետք է ներկայացվի Ազգային ժողովին:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը առաջարկեց վարչապետին` երկու օր ժամանակ տալ, որպեսզի հարցը քննարկվի կառավարության աշխատակազմի հետ, սակայն Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դրա հնարավորությունը չկա, քանի որ հարցն անհետաձգելի և Ազգային ժողովին շտապ կարգով պետք է ներկայացվի: