|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Իրատես de facto»-ն գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեփոխումների առաջին «ծիծեռնակը» կես ճանապարհին մնաց:
Կուտակային կենսաթոշակային բարեփոխունների մասին նրա խոստացած փոփոխությունների իրական դեմքը վերջին քառօրյայում բացահայտեցին ոչ միայն ընդդիմադիր որոշ պատգամավորներ, այլև իր կուսակիցների անորոշ, կցկտուր մեկնաբանությունները։ Այսպիսով, նոր վարչապետը փորձում է տպավորություն թողնել հանրության վրա, սակայն խոստումները միշտ չէ, որ հավատ են ընծայում բոլոր պաշտոնյաներից ու ղեկավարներից հիասթափված ժողովրդին։
Ավելին. չնայած Հովիկ Աբրահամյանն այս հարցին խառնել է նաև «հրաշալի քառյակին» (վերջիններս, սակայն, ինքնակամ են նետվում այդ ծովը), այդուհանդերձ, սա միայն ժամանակի ձգձգում է և ոչ մի տեղ չի տանելու։ ՀՀԿ-ական մեր զրուցակցի պնդմամբ, այս օրենքում փոփոխություն չի լինելու՝ չհաշված որոշ «կոսմետիկ» շտկումները։ Անգամ իշխող մեծամասնության ներկայացուցիչներն են դժվարանում հասկանալ, ի վերջո, Հովիկ Աբրահամյանը ի՞նչ է անելու այս օրենքի հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։