կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-01 21:57
Արցախ

Անելու ենք ամեն ինչ, որպեսզի Արցախը ներկայացվի որպես հյուրասեր երկիր. CONIFA-ի գլխավոր քարտուղար

Անելու ենք ամեն ինչ, որպեսզի Արցախը ներկայացվի որպես հյուրասեր երկիր. CONIFA-ի գլխավոր քարտուղար

CONIFA-ն կանի ամեն ինչ,որպեսզի Արցախը ներկայացնի որպես հյուրասեր և ընկերասեր երկիր:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր` հունիսի 1-ին CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի բացմանը նվիրված մամուլի ասուլիսին ասել է CONIFA-ի գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոպը:
 
Նրա խոսքով՝ այս ընթացքում, իհարկե, Ադրբեջանի կողմից խոչընդոտելու փորձեր եղել են: «Մասնավորապես՝ Ադրբեջանի դեսպանատունը Բեռլինում կապվել էր մեզ հետ և խնդրել չեղյալ հայտարարել առաջնությունը: Մենք պատրաստ էինք նրանց հետ հանդիպման, սակայն նրանք որևէ խոսակցություն ունենալ մեզ հետ չէին ցանկանում: Խոչընդոտներ, իհարկե, կային, սակայն նրանց չհաջողվեց առաջնությանը խանգարել: Ես կարծում եմ՝ միամիտ է մտածել, որ սպորտը և քաղաքականությունը իրար հետ կապված չեն, քանի որ որտեղ կան մարդիկ, այնտեղ էլ կա քաղաքականություն: Այնուամենայնիվ, մեր փիլիսոփայությունն այն է, որ քաղաքականությունը երբեք չպետք է մարդկանց դուրս թողնի սպորտից: Մեր կարևորագույն ուղերձն է, որ առաջնությունը ոչ մի քաղաքական ենթատեքստ չպարունակի: Մենք հավատում ենք ազգերի ինքնորոշմանը, և անելու ենք ամեն ինչ, որպեսզի մարդիկ ծածանեն այն դրոշը, որն ուզում են»,- ավելացրել է Սաշա Դյուրկոպը: