|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ հավաքված ակտիվիստների նկատմամբ քիչ առաջ կիրառված ոստիկանական ուժը խիստ անհամաչափ էր իրավիճակին:
Ադրբեջանցի պատգամավորների ներկայության մասով հայ հասարակության ցասումը 44 օրյա դաժան, հանցանքներով ուղեկցվող պատերազմից հետո խիստ բնական է: Ի՞նչ իմաստ կար ՀՀ քաղաքացիների մասին հավաքի ժամանակ ուղիղ եթերով խոսել «սրան, դրան» ձևակերպումներով:
Ադրբեջանցիների անվտանգության ապահովումը գուցե նաև ձեր աշխատանքն է, բայց անթուլատրելի է դա անել ՀՀ քաղաքացիներին նսեմացնելու գնով:
ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանի ուշադրությունն եմ հրավիրում ոստիկանների ագրեսիվ պահվածքի վրա՝ ակնկալելով կոշտ գնահատական քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված անհամարժեք գործողությունների և խոսույթի մասով»: