կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-23 11:35
Հասարակություն

Հարյուրավոր բողոքողների մոտ իջավ Հովիկ Աբրահամյանը

Հարյուրավոր բողոքողների մոտ իջավ Հովիկ Աբրահամյանը
Այսօր կառավարության շենքի առջեւ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Երևանի գրեթե բոլոր տոնավաճառների մանր ձեռնարկատերերը: Կառավարության շենքի առաջ գործադուլ է հայտարարել մոտ  500 առևտրական: Նրանք խիստ զայրացած են, որովհետև հոկտեմբերի 1-ից հայտնվելու են, իրենց խոսքով ասած, սարսափելի հարկային դաշտում: Նրանք պահանջում են, որ իրենց մոտ իջնի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հակառակ դեպքում` չեն հեռանալու կառավարության շենքի մոտից:  
Կարճ ժամանակ անց ՀՀ վարչապետը իսկապես իջավ բողոքող առևտրականների մոտ: Նա ծանոթացավ առևտրականներին հուզող խնդրին և հայտնեց, որ 40 րոպե անց իր մոտ կարող է բարձրանալ 20 բողոքող` խնդիրը մանրամասն ներկայացնելու համար: Նշենք, որ առևտրականները չեն հանդարտվում` չնայած վարչապետի ներկայությանը: