|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վաղը ժամը 19-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում է հավաքվելու իշխող ողջ վերնախավը։ Սերժ Սարգսյանը հանդիպման է հրավիրել կառավարության ողջ կազմին եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին։ Թե ինչու է Սարգսյանը որոշել նման ֆորմատով հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ եւ ինչու մայրաքաղաքից դուրս, անհասկանալի է։ Նման ձեւաչափով հանդիպում Երեւանից դուրս առաջին անգամ է կազմակերպվում։
Թե որոնք են լինելու քննարկվելիք օրակարգային հարցերը, պատգամավորներն ընդամենը փորձում էին կռահել՝ ենթադրելով, որ ըստ ամենայնի քաղաքական տարվա ամփոփում է լինելու արձակուրդներից առաջ։ Չի բացառվում, որ «գաղտնի» ինչ-որ հարցեր էլ քննարկվեն»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում