Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը, որպես նվիրատվություն, ընդունվել է կառավարության կողմից, կշահագործվի պետության կարիքների համար. ըստ «Արմենպրես»-ի՝ կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ ավելացնելով, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցը՝ շարժական և անշարժ գույքի հետ, գնահատվում է շուրջ 16.5 մլն դոլար:
Նրա խոսքով՝ հյուրանոցը գնելու և վարձակալելու առաջարկներ եղել են:
Հարցին՝ ստուգվե՞լ է գույքի՝ օրինական ճանապարհով ձեռք բերված լինելու հարցը, Բաբայանը պատասխանեց. «Ձեր ձևակերպումն այնքան էլ այդպես չէ, որ ստուգվում էր ձեռք բերման օրինականությունը: Ձգձգման պատճառներ են եղել տարբեր ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ, որովհետև կային գույքը ընդունելու տարբեր միջոցներ՝ ուղղակի գույք, թե՝ որպես ՍՊԸ և այլն»:
Նա՝ ավելացրեց, որ այս ընթացքում եղել է գույքի գույքագրում և գնահատում, ինչպես նաև հարկազատման հետ կապված քննարկումներ են անցկացվել:
Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները հարուցված քրեական գործի շրջանակում 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում էին ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտե: