կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-10 18:40
Հասարակություն

Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը վաճառվեց 5 միլիարդ դրամով

Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը վաճառվեց 5 միլիարդ դրամով

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում հանձնաժողովն ամփոփել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալին օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։

29.10.2021թ. դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմել է. անշարժ գույք (ներառյալ հողամասի շուկայական արժեք) – 5 602 293 000 ՀՀ դրամ, շենք-շինությունների ներսում առկա 3 257 միավոր շարժական գույք՝ 305 757 000 ՀՀ դրամ։ Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանվել է 5 000 000 000 ՀՀ դրամ՝ միաժամանակ սահմանվելով նաև, որ Գույքի մրցույթի արդյունքում ձևավորված օտարման արժեքը ենթակա է վճարման 5 տարվա ընթացքում հավասարաչափ՝ ըստ հետևյալ ժամանակացույցի, 1-ին վճարումը՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մեկամսյա ժամկետ՝ ներառյալ մրցույթի նախավճար սահմանված 250 000 000 ՀՀ դրամը, 2-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2023 թվականի հուլիսի 1-ը, 3-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2024 թվականի հուլիսի 1-ը, 4-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2025 թվականի հուլիսի 1-ը, 5-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2026 թվականի հուլիսի 1-ը։ 

Հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 մասնակցության հատ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից։

Ընկերության կողմից, Գույքի գնման նպատակով, ներկայացվել է սահմանված 5.0 մլրդ ՀՀ դրամ գնային առաջարկ, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ ներդրումային ծրագիր։

Մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքում, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեի անշարժ և շենք-շինությունների ներսում գտնվող շարժական գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին։