|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցից, որտեղ գտնվում են կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիները. հայտնում է Yerkir.am-ը:
«Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելես» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը: Բացառված է նրանց շփումն արտաքին աշխարհի հետ։
Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան։ Ամենակարևորը՝ նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա, նրանք բոլորը լավ են զգում: Սիրում ենք բոլորիդ»,- գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 1-ին, Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել՝ Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ. նա մեկուսացվել է: Նրա հետ միևնույն օդանավով Հայաստան եկած մնացյալ 30 ուղևորները ևս մեկուսացվել են: