|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Իրանից ժամանած 32 քաղաքացի մեկուսացվել է և գտնվում է Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի առնչությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Կորոնավիրուսի 117 թեստ ենք արել, որից մեկն է եղել դրական։ Մեկուսացվել է 32 քաղաքացի։ Նրանք մեկուսավել են Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում»,-նշեց նա։
Նախարարը մի քանի խորհուրդ տվեց կորոնավիրուսից խուսափելու համար. «Եկեք դադարենք համբուրվելով բարեւելը և ձեռքով բարեւելը, քանի որ ձեռքով վիրուսը կարող է փոխանցվել: