կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-02 10:46
Հասարակություն

«Որոշակի թյուրընկալում է առաջացել մեկուսարան ծառայող «Գոլդեն Փելես»-ի շենքի հետ կապված». նախարարության պարզաբանումը

«Որոշակի թյուրընկալում է առաջացել մեկուսարան ծառայող «Գոլդեն Փելես»-ի շենքի հետ կապված». նախարարության պարզաբանումը

Որոշակի թյուրընկալում է առաջացել մեկուսարան ծառայող շենքի հետ կապված։ Այս մասին պարզաբանում է ներկայացրել Առողջապահության նախարարությունը. հայտնում է Yerkir.am-ը:

«Նշենք, որ մեկուսացված 31 անձինք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի նախկին շենքում, որն առնչություն չունի ներկայիս նույն անվանմամբ ցանցի հետ։

Նախորդ տարվա սեպտեմբերին Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի շենքը որպես նվիրատվություն փոխանցվել էր Հայաստանի Հանրապետությանը և մինչ այս պահը չէր գործում։

Հավելենք, որ շրջապատի համար որեւէ վտանգ չկա»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 1-ին, Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել՝ Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ. նա մեկուսացվել է: Նրա հետ միևնույն օդանավով Հայաստան եկած մնացյալ 30 ուղևորները ևս մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում: