կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-23 17:07
Քաղաքական

«Գոլդեն Փելես»-ում հերթապահող բժիշկներն ասում են՝ կմնանք այնքան, մինչեւ մեր կարիքը չզգացվի

«Գոլդեն Փելես»-ում հերթապահող բժիշկներն ասում են՝ կմնանք այնքան, մինչեւ մեր կարիքը չզգացվի

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Մեր բժիշկները»:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքի բուժանձնակազմի մշտական խումբ է հերթապահում։

Կառավարության որոշմամբ մարտի 1-ից կորոնավիրուսի նոր տեսակի վարակի կասկածանքով Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում մեր 32, ապա նաեւ մեր մյուս քաղաքացիների մեկուսացման ընթացքում նրանց առողջության վերահսկողության գործը կամավորական սկզբունքով իրենց վրա վերցրեցին «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներ 23-ամյա Վաչե Ասատրյանը ու 30-ամյա Արգամ Հովհաննիսյանը:

Վաչեն մարտի 14-ից է «Գոլդեն Փելես» հյուրանոցում, Արգամը՝ մարտի 5-ից:

Բժիշկներն ամենայն պատասխանատվությամբ ու գիտակցումով են գնացել մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին օգնելու: Ի սկզբանե չեն ունեցել վախի եւ անհանգստության զգացում, մտածել են իրենց աշխատանքի՝ մարդկանց օգնելու մասին:

Մթնոլորտը շատ լավ է, կատակում են, մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին հոգեբանորեն հանգստացնում, ճնշող երեւույթներից եւ խուճապային տրամադրություններից ետ պահում:

Տղաներն ասում են, որ ինչքան պետք լինի կմնան եւ կօգնեն, մինչեւ իրենց կարիքն այլեւս չզգացվի:

Շնորհակալ եմ մեր բժիշկներին, շտապօգնության ծառայության աշխատակիցներին ու, առհասարակ, առողջապահության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ ծանրաբեռնված եւ սրտացավ աշխատանքի համար:

#Մերբժիշկները»: