Փոխարժեքներ
21 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.06 |
EUR | ⚊ | € 436.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8024 |
GBP | ⚊ | £ 516.29 |
GEL | ⚊ | ₾ 140.61 |
Այսօր ԱԺ ճեպազրույցում, ամփոփելով քառօրյան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ քառօրյայում ամենակարևորը 2013թ. պետբյուջեի կատարողականի քննարկումն էր:
Ըստ պատգամավորի` կատարողականի քննարկումը ձևական բնույթ էր կրում, քանի որ այն կառավարությունը, որն իրականացրել էր դա, հրաժարական տվեց:
«Հանձնաժողովների ժամանակ ներկայացրեցին, թե 100 տոկոսով կատարել են, բայց կրկնակի չափով չէին կատարել տնտեսական աճը: Կարևոր կետը չորս քաղաքական ուժերի հայտարարությունն էր` անկախ ամեն ինչից, թե ինչ մեկնաբանություններ ստացան: Մենք գտնում ենք, որ մինչև սպետեմբերի 30-ն այդ կետերը կարող են կատարվել: Իշխանությունն ասում է` կառուցողական ընդդիմություն, լավ առաջարկներ են արել... Եթե նրանք կարողանան դա անել, մենք կողջունենք: Աշնանն արդեն համապետական հանրահավաքով կներկայացնենք արդյունքները և մեր հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: