կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-18 22:15
Աշխարհ

Կորցրած 7 օր, որը կարող էր օգտագործվել... Ա. Հովհաննիսյանի 10 կետերը

Կորցրած 7 օր, որը կարող էր օգտագործվել... Ա. Հովհաննիսյանի 10 կետերը
«Վանաձորի դրայվ ակումբի» հիմնադիր, ակտիվիստ Անդրանիկ Հովհաննիսյանը գրում է.
 
«Կորցրած 7 օր, որը կարող էր օգտագործվել`
 
1. ՀՀ ռազմական միավորների տոտալ ինվենտարիզացիայի և աշխատունակության ստուգման վրա:
 
2. Առկա մարդկային ռեսուրսների և մոբիլիզացիայի նյութապահովմանն անհրաժեշտ միջոցների ցուցակագրման և համալրման վրա։
 
3. Պահեստազորի զինպատրաստության ռեալ բարձրացման վրա։
 
4. Ֆինանսական միջոցների տոտալ վերաբաշխման վրա։
 
5. Բանակում առկա սերմացու գողացող մկների հայտնաբերման և մեկուսացման վրա:
 
6. Արտակարգ դրության պայմաններում արտակարգ անտարբերություն ցուցաբերած պատկան մարմինների պատժման վրա:
 
7. Ապաստարանների պետականացման և կահավորման վրա:
 
8. Արտադրական հզորությունները ռազմամթերքի արտադրության վերապրոֆիլավորման վրա։
 
9. Մեր մեջ առկա լոպազությունը կոտրելու վրա։
 
10. Հա նաև էն անվադողերով խրամատների փոխարեն բետոնե ծածկով կրակակետերի կառուցման վրա:
 
Ու էլի շատ ու շատ կարևոր բաների վրա կարելի էր օգտագործել այս հետհրադադարյան 7 օրը։
 
ՀԳ. Պատերազմը չի ավարտվել, ավարտվել է ճակատամարտը, մի մոռացեք, որ թուրքիան ուժեր է մոբիլիզացնում ՀՀ սահմանին:
 
ՀՀԳ. Եթե այս օրերին ժողովուրդը իր վրա վերցրեց թիկունքի շատ հարցեր ձեզ ցայտնոտից հանելու համար, հիմա քիչ հավանական է նույն ոգևորությունը, այնպես որ վեր կացեք ու գործ արեք, քաղաքական խաղերի վրա կորցրած ամեն մի օրի համար շատ թանկ ենք վճարելու»։