կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-30 13:32
Քաղաքական

Մինչև սեպտեմբերի 30-ը կառավարությունը չի ուզում անել քայլեր, որոնք «կարող են խնդիրներ առաջացնել»

Մինչև սեպտեմբերի 30-ը կառավարությունը չի ուզում անել քայլեր, որոնք «կարող են խնդիրներ առաջացնել»

Այսօր ԱԺ-ում քննարկվում է պարտադիր կուտակայինի վերաբերյալ հարցը, մասնավորպես` կառավարության ներկայացրած փոփոխությունների նախագիծը: Նշենք, որ բազմաթիվ պատգամավորների հարցերը, որոնք ուղղված են հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, հետևյալն են` շարունակվելո՞ւ են պահումները, թե՞ ոչ, և ինչպե՞ս է լուծվելու մինչ այժմ կատարված պահումների հարցը:

 

Արտեմ Ասատրյանի պատասխանները տեղավորվում են մի քանի նախադասությունների շրջանակներում, այն է` կառավարությունն անում է առաջին քայլը` մինչև խնդիրները ամբողջական ձևով լուծվեն, այսինքն` կառավարությունը դեռևս կարող է միայն կասեցնել չվճարումների համար նախատեսված պատասխանատվությունը, իսկ մնացած հարցերը պետք է լուծվեն ամբողջական փաթեթով, որը, ՍԴ որոշմամբ, սեպտեմբերի 30-ից հետո պետք է ներկայացվի:

 

«Խնդիրն այն է, որ ՍԴ որոշումը մեկը մի կերպ է մեկնաբանում, ես` մի կերպ, երրորդ անձը`այլ կերպ: Ես ներկայացնում եմ այն խնդիրները, որի ներքո մենք առաջարկում ենք լուծել այդ խնդիրները` բոլորի հետ միասին, ձեզ հետ քննարկելով, բայց ժամանակ և աշխատանք է պետք այդ ամողջական խնդիրները լուծելու համար: Գանձումները եղել են գործող օրենքի շրջանակներում, և ՍԴ-ն տրամադրել է ժամկետ, որ մենք լուծումներ տանք: Բազմաթիվ հարգված իրավաբաններ, փորձագետներ, կառավարությունը, դիրքորոշում են ներկայացրել, մյուս կողմից` հասարակության շերտերը ներկայացնում են իրենց դիրքորոշումը, բայց իրավակիրառ մարմինը, ի վերջո, կառավարությունն է»,- ասաց նախարարը:

 

Նրա խոսքով` կառավարությունը չի ուզում անել քայլեր, որոնք հետագայում հնարավոր է` խնդիրներ առաջացնեն: Նա նշեց, որ կառավարությունն ակնկալում է, որ իր դիրքորոշումն ընդունելի կլինի բոլորի համար: