|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կազմակերպության անդամ երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ, բայց, հավանաբար, ոչ մեկին չեն հեռացնի»։ Ռիա նովոստիի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«2026 թվականի հունվարի 1-ը դրությամբ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ երկու տարի չվճարումներ արված չլինեն, երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ»,- ասել է Պանկինը։ Նրա խոսքով՝ «հավանաբար ոչ մեկին չեն հեռացնի» կազմակերպությունից։ Նա նշել է, որ արդեն եղել են դեպքեր, երբ այլ երկրներ պարտքեր են ունեցել տեխնիկական, ֆինանսական և այլ պատճառներով։