Փոխարժեքներ
27 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարությունը մնացել է թղթի վրա, իսկ իշխանությունները զբաղված են անիրականանալի՝ Խաղաղության խաչմերուկի ծրագրերով։
Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 29-ը ամյակի օրը՝ պատերազմից 6 օր առաջ, հանրությանը դիմելով՝ ասաց. «Համաձա՞յն եք արդյոք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս»։
Հետո հանրության դատին հանձնեց մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ, թե զարգացման ռազմավարության որ կետերն ինչ փուլում են։
Այսպիսով, ահա այդ ռազմավարության կետերից մի քանիսը․
Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 2024-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2,99 մլն մարդ, որը 2023-ի հունվարի 1-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից ավելի է 53 հազարով: Հարկ է նշել, որ այս աճը գրանցվել է օտար երկրներից Հայաստան եկած և քաղաքացիություն ստացած ռուսների, հնդիկների և այլ ազգերի ներկայացուցիչների շնորհիվ։
2022 թվականին աղքատության միջին գծով ցուցանիշը կազմել է 24.8%։
2023 թվականին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 23.7%-ի։ 2024 թվականի տվյալները դեռևս չեն հրապարակվել։
2024 թվականի նոյեմբերին գրանցված աշխատատեղերի թիվը կազմել է 782,832։
Այս ցուցանիշների դանդաղ աճող տեմպը խոստումնալից երազանքների կատարման համար շատ հեռու է իրականությունից։
2024 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի ծավալը կազմել է 1,922,939.6 մլն դրամ, ինչը 2.6 տոկոսային կետով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Երկու օր առաջ հեղափոխական իշխանության կողմից ստեղծված Արտաքին հետախուզությունը զեկույց հրապարակեց, որը հանրության համար ընդունելի չեղավ։ Համացանցում օգտատերերը պնդում էին, որ այդ զեկույցը նման է 70 հազար դրամով դիպլոմային աշխատանք գրելուն. այն չի կարելի անվանել լուրջ հետախուզական զեկույց։
Իշխանությունը ամեն բան փորձում է անել՝ վերացնելով կրթական նախկին հաստատված նորմերը։ Կառավարությունը 2 տրիլիոն դրամ պատրաստվում է ներդնել Ակադեմիական քաղաքի կառուցման համար, որը բարձրագույն կրթության կործանումն է։
Համալսարաններին սպառնում է միացման վտանգը, իսկ մշակութային շենքերից հանվեց ազգային բառը։
Այս նպատակին հասնելու ճանապարհը «Հայասաթ 1-ն» էր, որը թռիչքից հետո՝ տիեզերք հայտնվելուն պես, ոչ միայն խափանվեց և չկատարեց իր առաքելությունը, այլև խնդիրներ առաջացրեց օտարերկրյա պետությունների արբանյակների համար։
Հենց այսպես էլ մինչև 2050 թվականի ռազմավարական զարգացման հայեցակարգը անցել է պատմության գիրկը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում