|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հրապարակը» գրում է.
«Պարզվում է, երբ Հովիկ Աբրահամյանն ասում էր՝ սկսելու եմ իմ մոտիկներից, խոսքը վերաբերում էր ոչ թե ստվերից դուրս գալուն եւ հարկերը կանոնավոր վճարելուն, այլ մտերիմներին բարձր պաշտոնների տեղավորելուն:
Երեկ մենք գրել էինք, որ Բագրատաշենի մաքսատան պետ է նշանակվել «Զվարթնոց» մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը: Իսկ նրա փոխարեն նշանակվել է Հովիկ Աբրահամյանի փեսան՝ Վովա Թամրազյանը: Միեւնույն ժամանակ՝ Շենգավիթի հարկայինի պետ է նշանակվել նրա մյուս փեսան՝ Վահան Մամիկոնյանը, ով, ազատվելով Շենգավիթի ոստիկանապետի պաշտոնից, ավելի եկամտաբեր ու խաղաղ աշխատանքի անցավ:
Դեռ 100 օրը չլրացած, վարչապետը, փաստորեն, խիստ արդյունավետ է աշխատում: Մանավանդ սեփական ազգուտակի համար»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: