|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ երեկ զբաղեցրած պաշտոնից ազատվել է գյուղնախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Արամ Հարությունյանը: Ջրային տնտեսության կոմիտեի նոր պետ է նշանակվել Արսեն Հարությունյանը:
Մեր տեղեկություններով՝ Արսեն Հարությունյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմներից է: Մինչ այս նա գազասպասարկման ներտնային ծառայության՝ ԷՅ Ի ՋԻ ընկերության տնօրենն էր:
Մեր տեղեկություններով, նորանշանակ պետը նաեւ բաժնետեր է ԷՅ Ի ՋԻ ընկերությունում Տարոն Մարգարյանի բարեկամ Արթուր Սիմոնյանի հետ միասին: Հիշեցնենք, որ այժմ վարչապետ եւ Հայռուսգազարդ ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանն էր համարվում այդ ընկերության սեփականատերերից մեկը, բայց ավելի ուշ նա հրաժարվել է իր բաժնից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: