|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Հարցին, թե առաջիկա նախագահական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ո՞ւմ թեկնածությունն է պաշտպանելու, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարցով պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք ինձ հարցնում»:
«Որովհետեւ դուք շատ մտերիմ հարաբերություններ ունեք այդ կուսակցության ղեկավարի հետ» պատասխանը լսելուց հետո Հ. Աբրահամյանն ասաց, որ խնամիաբարեկամական հարաբերությունները կապ չունեն քաղաքականության հետ:
Նա կողմ է, որ իր կուսակցությունը` ՀՀԿ-ն, պաշտպանի ներկայիս գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, այլ միշտ էլ պաշտպանել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, եւ Հովիկ Աբրահամյանը գրեթե վստահ է, որ ապագայում էլ նրան է պաշտպանելու:
Իսկ եթե նույնիսկ Գագիկ Ծառուկյանի թեկնածությունն առաջադրվի, միեւնույն է՝ Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանին է ընտրելու: