|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ինչքան ահագնանում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը, այնքան շատանում են ՀՀ վարչապետի աթոռի հավակնողների անունները:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ վերջին շրջանում Հայաստանից մի շարք պաշտոնյաներ տարբեր առիթներով մեկնում են Մոսկվա՝ իրենց ունեցած կապերով վարչապետ դառնալու համար անհրաժեշտ «դաբրո» ստանալու:
Նրանցից ամենաակտիվն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, ով, թերթի մոսկովյան աղբյուների հաղորդմամբ, Մոսկվայում իրեն մատուցել է իբրև անփոխարինելի վարչապետ:
Ճիշտ է, նա ո՛չ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ո՛չ էլ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ չի հանդիպել, բայց ճիշտ խողովակներ ընտրել է՝ իր խնդրանքը վերադասին հասցնելու համար:
Թերթի աղբյուների փոխանցմամբ՝ Աբրահամյանին, սակայն, դեռ չի հաջողվել ստանալ Մոսկվայի թեկուզ ոչ պաշտոնական աջակցությունը: