|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին սկզբնական շրջանում բավականին լայն լիազորություններ էր ընձեռել: Եվ կառավարությունում բոլոր հարցերը լուծվում էին հենց Դ. Հարությունյանի միջոցով: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Հովիկ Աբրահամյանը վերջերս սկսել է կամաց-կամաց նվազեցնել նրա լիազորությունների շրջանակը՝ թողնելով միայն մասնագիտական ոլորտում հարց լուծելու հնարավորություն:
Ըստ շշուկների՝ այս հարցում որոշակի դերակատարում ունի Դ. Հարությունյանի տեղակալ Գուրգեն Դումանյանը: Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, հերքեց այս լուրերը: «Ընկերուհուս բալիկին հարցրին, թե ում է ավելի շատ սիրում՝ հայրիկին, թե մայրիկին: «Հավասար, որովհետև երկուսին էլ չեմ սիրում»,- ասաց նա: Հիմա երկու լուրերն էլ հավասարապես չեն համապատասխանում իրականությանը»,֊նշեց Դավիթ Հարությունյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։