|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հունվարի 26-ին մեկնարկեցին Հայոց բանակի 19-րդ տարեդարձին նվիրված պետական միջոցառումները, որոնց մեծ մասին մասնակցել է իշխանական ողջ վերնախավը: Անզեն աչքով, սակայն, կարելի էր նկատել, որ երկու օրվա պետական եւ ոչ մի միջոցառման չմասնակցեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ավելին, երեկ երեկոյան «Օջախ» ռեստորանում կայացել է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ճաշկերույթ, որին մասնակցել է իշխող ողջ վերնախավը, բացի Հովիկ Աբրահամյանից:
Մինչեւ ուշ երեկոյան մեր աղբյուրներին չհաջողվեց պարզել վերջին երկու օրերին Հովիկ Աբրահամյանի գտնվելու վայրը: