|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ մի ժամանակ վարչապետ դառնալու ցանկություն է ունեցել, բայց հիմա էլ չի ուզում. «Որովհետեւ իմ պաշտոնը վարչապետի պաշտոնից ավելի բարձր է»:
Հանրապետության նախագահ դառնալ էլ չի ուզում, որովհետեւ պատասխանատու եւ ծանր աշխատանք է. «Հայերի վատ կողմն այն է, որ բոլորն են ցանկանում նախագահ լինել` անկախ նրանից կարո՞ղ են, թե՞ ոչ»:
Դիտարկմանը, թե, չնայած պաշտոնի բարձր լինելուն, այսօր վարչապետն է թելադրում Ազգային ժողովին, Հ. Աբրահամյանը պատասխանեց. «Եթե կառավարության որեւէ անդամ կասի, թե ինքը կարող է թելադրել ԱԺ-ին, ապա ինքը կարող է երազախաբ լինել»:
ԱԺ նախագահն ասաց նաեւ, որ եթե իր կուսակցությունն իրենից պահանջի հրաժարական տալ, ապա հրաժարական կտա, սակայն դեռեւս նման պահանջ չկա: