կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-24 13:43
Քաղաքական

Պողպատավորը թող գլուխը բնից հանի ու հաշվետվություն ներկայացնի սահմանային իրավիճակի մասին. Արթուր Ղազինյան

Պողպատավորը թող գլուխը բնից հանի ու հաշվետվություն ներկայացնի սահմանային իրավիճակի մասին. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է.
 
«Պողպատավորին գտեք, ասեք, թող գլուխը բնից հանի ու բացատրի, թե այս ինչ «ապագա կա ապագա» է բերել մեր գլխին, հաշվետվություն ներկայացնի սահմանին տիրող վիճակի մասին:
 
Սրան թվում ա, թե էն պողպատի կտորը տվեցին ձեռքը, ուրեմն ամեն ինչ նորմալ է, դավաճանությունը ներվել է, մի ամբողջ սերնդի զանգվածային սպանդը անցյալում է, իսկ Արցախը թուրքերին նվիրելը՝ մոռացվել:
 
Դրան ասեք, որ իր թուրքական արտադրության «ապագայում» գլխով է պատասխան տալու յուրաքանչյուր կորսված կյանքի ու հայրենիքի յուրաքանչյուր սանտիմետրի համար:
 
Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի ներվել . . .»: