|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ` Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Ոսկեգործություն 2014» 11-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը: Կառավարության ղեկավարը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի ուղեկցությամբ, շրջել է ցուցահանդես-վաճառքին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել նրանց արտադրանքին, գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Վարչապետը ողջունել է ոսկեգործության բնագավառի զարգացման ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման գործում, ինչը կնպաստի նաև արտահանման ծավալների աճին:
Հունիսի 6-9-ն անցկացվող ցուցահանդես-վաճառքին մասնակցում է 40-ից ավելի ընկերություն, այդ թվում` արտասահմանյան: