կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-07 14:20
Հասարակություն

Երևանում բացվել է ծառերի և ծաղիկների միջազգային ցուցահանդես

Երևանում բացվել է ծառերի և ծաղիկների միջազգային ցուցահանդես

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է ծառերի և ծաղիկների միջազգային առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդես-վաճառքին ներկայացվել են տարբեր ծառատեսակներ, բուսատեսակներ, ծաղկատեսակներ ու կոմպոզիցիաներ, դրանց խնամքի ապահովման համար անհրաժեշտ նյութեր, ինչպես նաև կանաչ գոտիների ստեղծման և ձևավորման պարագաներ:

 

Ցուցահանդեսին մասնակցել են ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից, ինչպես նաև Հոլանդիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Թայլանդից և Նիգերիայից: 

 

<<Ցուցահանդեսին ներկայացված  են ծաղիկներ ու բույսեր, որոնք Երևան քաղաքում չկան, բայց հարմարվում են մեր բնակլիմայական պայմաններին: Հաջորդ տարիների կանաչապատման աշխատանքներում մենք կօգտագործենք նաև այդ ծառերն ու ծաղիկները: Եվ եթե անցյալ տարի ծաղկային տարածքները կազմում էին 5,2 հեկտար, ապա այս տարի կավելանա 1 հեկտարով և ընդհանուր առմամբ կանաչ տարածքները կկազմեն 30 հեկտար:  Տարվող լայնածավալ աշխատանքների արդյունքում մինչև 2015 թվականը մեկ շնչին ընկնող կանաչ տարածքների ծավալը  կավելանա ևս մի քանի քառակուսի մետրով՝ հասնելով մինչև 12 քմ-ի: Ունենք նաև հեռահար ծրագրեր այդ ցուցանիշը հասցնելու 16քմ-ի>>,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը:

 

Ցուցահանդեսը գործելու է մինչև հունիսի 10-ը: