Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում տարօրինակ միջավայր է ձևավորվել` բոլորը, կարծես, վախենում են կրոնական կառույցներին «կպնելուց». լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը:
Ըստ նրա` հոգևոր դաշտում առկա են թերություններ, որոնց պետական մարմինները պետք է լուծում տան: Առաջինը օրենսդրական փոփոխություններ են, և հետո` պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր անհիմն հայտարարություններ են տարածում` մարդկային ճակատագրերի հետ խաղալով:
«Վերջերս մի քանի դեպքեր տեղի ունեցան: Առաջինը Կոմիտաս վարդապետի ավտոմեքենային վնաս տալն էր, որը դարձավ քննարկման առարկա. մարդիկ սկսեցին հոգևորականի փողերը հաշվել` մոռանալով, որ, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը խուլիգանություն է կատարել և նյութական վնաս պատճառել նրան: Կարծում եմ` սա աղանդավորական կառույցի գործելաոճն էր` փոխել թեման, սխալ շեշտադրումներ անել»,- ասաց Ամարյանը:
Մյուս դեպքը, որը կրկին անտեղի քննարկման առարկա դարձավ, այն է, որ համացանցում տարածվեց, թե Վահրամ սարկավագը համասեռամոլ է: Մեկը կեղծ էջ էր բացել նրա անունից և գրել. «Փնտրում եմ տղամարդ»: Ամարյանը նշեց, որ նման բան կարող է անել յուրաքանչյուրը, ով քիչ, թե շատ տիրապետում է համակարգչի, ուստի պետք է մի քիչ մտածել` նախքան մարդուն նման լուրջ մեղադրանք առաջադրելը:
«Սա դեռ ամենը չէ: ՄԵԼ-ն էլ, իր հերթին, հայտարարեց, թե Հունան Համբարյանը 16 տարեկան մի տղայի է բռնաբարել: Տեսեք` ոստիկանները պարզեցին, որ նման բան չի եղել, բայց, մեկ է, պիտակավորումը մնաց, բոլորի մոտ Հունանը տպավորվեց որպես բռնաբարող»,- ասաց Ամարյանը:
Նա նշեց, որ նման դեպքերում իրավապահները պետք է զբաղվեն սադրիչներով, քանի որ քնից զարթնողն իր իմիջի համար հանկարծ որոշում է վարկաբեկել այս կամ այն անձին, իսկ սոցիալական կայքերի օգտատերերն էլ իրենց գրառումներով նպաստում են դրան: